«Նապոլի»–ի ֆուտբոլիստներին կողոպտում ու ահաբեկում է տեղական մա՞ֆիան
Իտալիայի Նեապոլ քաղաքում հետաքննվում են «Նապոլի» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների վրա իրականացրած կողոպուտների գործերը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»–ը։
Քաղաքում լուրեր են պտտվում, թե ֆուտբոլիստների վրա հարձակումն իրականացնում է տեղական մաֆիան՝ փորձելով ճնշում գործադրել ակումբի վրա ու ստիպել «փայ» տալ եկամուտից։ Ակումբի մամլո քարտուղարը, սակայն, հայտարարել է, որ «հարձակումները պատահական բնույթ ունեն ու իրար հետ կապված չեն»։
Տեղեկացնենք, որ վերջին երեք ամիսների ընթացքում հարձակումների են ենթարկվել ակումբի մի շարք առաջատար ֆուտբոլիստներ։ Մասնավորապես սլովակ ֆուտբոլիստ Մարեկ Համշիկի կնոջ մեքենան են գողացել, արգենտինացի Լավեցիի նկատմամբ զինված կողոպուտ իրականացրել, իսկ ուրուգվայցի Կավանիի տունը թալանել են։