Լրահոս

28.12.2011 15:32


Արմեն Ռուստամյան. «Մենք մինչև հունվարի 20-ը ժամանակ ենք տվել»

Արմեն Ռուստամյան. «Մենք մինչև հունվարի 20-ը ժամանակ ենք տվել»

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը լրագրողներին ասել է, որ երբ կառավարությունն իր ծրագիրը չի իրականացնում, կա՛մ պետք է իր լիազորությունները վայր դներ, կա՛մ խորհրդարանը պետք է ստիպեր դա անել։ Նա ընդգծել է, որ օրենքով պետք է կառավարությանը պարտադրվի իրականացնել իր ծրագիրը։ Ինչ վերաբերում է կառավարությանն անվստահության հարցով ՍԴ դիմելուն, նա ասել է.

–Եթե ԱԺ-ն չընդառաջի և հնարավորություն չտա այսօրվա կազմով հավաքել 27 հոգու ստորագրություն, ԱԺ մեծամասնության օժանդակությամբ կառավարությունն  իր լիազորությունները կգերազանցի։ Մենք մինչև հունվարի 20-ը ժամանակ ենք տվել: Եթե բացասական պատասխան լինի, մենք պետք է դիմենք ՄԻՊ-ին, որպեսզի իր միջնորդությամբ Սահմանադրական դատարան դիմենք:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը