Քաղաքական

28.12.2011 15:20


ՀՅԴ–ն սպասում է իշխանության պատասխանին

ՀՅԴ–ն սպասում է իշխանության պատասխանին

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այսօր հրավիրված ասուլիսում ընդգծել է, որ եթե իշխանություններն անցում չկատարեն 100%–ոց համամասնական ընտրակարգի, ապա նրանց քողարկված նպատակը վերարտադրվելն է։ Իսկ եթե իշխանությունն ընդունի այս առաջարկը, ապա, նրա խոսքերով, կապացուցի, որ իսկապես ցանկանում է արդար ընտրություններ անցկացնել։

Սա փորձաքար է՝ մենք իսկապե՞ս ուզում ենք ժողովրդի վստահությունն ունեցող ընտրություններ ունենալ, թե՞ ոչ: Հստակ ջրբաժան կլինի քաղաքական ուժերի միջև: Այս առումով, ինչպես իրենք են սիրում ասել, գնդակն իրենց դաշտում է: Մենք կսպասենք նրանց պատասխանին։ Նրանք անընդհատ ասում են, թե դրա ժամանակը չէ: Բա ե՞րբ է դրա ժամանակը,–ասել է Ռուստամյանը,–խորհրդրանում ընդդիմության քիչ լինելը պայմանավորված է մեծամասնական ընտրակարգով: 41 մանդատ իշխանությունն արդեն իր գրպանում ունի։ Ընդդիմությանն ԱԺ-ից դուրս մղելու լավագույն միջոցը մեծամասնական ընտրակարգն է. այն իշխանության վերարտադրման լավագույն տարբերակն է։

Նա նաև ավելացրել է, որ համամասնական ընտրակարգին անցնելու նախաձեռնությունը լայն մասշտաբով պաշտպանելու պարագայում իշխանությունները կհայտնվեն մեկուսացման մեջ։

Ռուստամյանը նաև կարևորել է, որ ԲՀԿ–ն կողմ է արտահայտվել 100%–ոց համամասնական ընտրակարգին անցնելուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը