Ո՞րն է Փաշինյանի և Տրոցկու նմանությունն ու գլխավոր տարբերությունը
Սովորաբար, ընդունված է ներկայիս քաղաքական, դեռ չկայացած գործիչներին համեմատել նախորդ դարի հայտնի դեմքերի հետ, փորձելով հասկանալ ներկաների իրական մտադրությունները, որպեսզի պարզ լինի, թե ինչ օգուտներ կամ վնասներ կարող են նրանք տալ երկրին:
Օրինակ, Պուտինին համեմատում են Պետրոս Առաջինի հետ, Թրամփին՝ Ռեյգանի հետ, իսկ Մակրոնն ինքն է ուզում նմանվել Նապոլեոնին և այդպես շարունակ:
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, նրան սկսեցին ավելի շատ համեմատել նախորդ դարի բոլշևիկ Տրոցկու հետ և ոչ միայն այն բանի պատճառով, որ երկուսն էլ փորձում էին հանդես գալ մորուքավորի կերպարով:
Պարզապես երկուսն էլ փորձում էին հանդես գալ որպես համաշխարհային գաղափարի կրող, մեկը՝ բոլշևիզմի, մյուսը՝ նեոլիբերալիզմի:
Տարբերությունն այն էր, որ Տրոցկին ինքն իրեն դիտարկում էր այդ համշխարհային գաղափարական շարժման լիդեր, մինչդեռ Փաշինյանն իրեն համարում էր տեղական նշանակության լիդերիկ:
Սակայն Ադրբեջանից պարտություն կրելուց հետո, նա կորցրեց իր այդ առաքելությունը և հայտնվեց Թուրքիայի և Ադրբեջանի կամակատարի դերում, քանզի իր անվտանգության այլ երաշխիք արդեն չուներ:
Սակայն նույնիսկ այդ անպատվաբեր դերում, նա փորձում է «նոր» թեզերով հանդես գալ, որպեսզի փորձի ստանալ «նոր» կերպար՝ իր վրայից մաքրելով պարտվածի փոշին:
Ինչպես որ ժամանակին, երբ Տրոցկին պարտվեց ներկուսակցական պայքարում Ստանիլին և ստիպված եղավ լքել Հայրենիքը, նույնպես փորձեց դրսում հանդես գալ «նոր» կերպարով:
Եթե Տրոցկու համար այդ նոր գաղափարը դարձավ, այսպես կոչված «Չորրորդ Ինտերնացիոնալի» ստեղծումը 1938 թվականին, ապա Փաշինյանի համար, այդ «նոր» գաղափարը, որպես փրկօղակ, դարձավ, այսպես կոչված «Չորրորդ հանրապետության» ստեղծման գաղափարի փորձը, որտեղ արդեն նա չի ընկալվի որպես պարտված կամ դավաճան, այլ կդառնա «նոր տեսակի Հայաստանի» հիմնադիր, որը կփորձի առանց կոնֆլիկտի ապրել հարևան երկրների հետ:
Թե՛ Տրոցկին, և թե՛ Փաշինյանը հասկանում էին, որ իրենց այդ «նոր» գաղափարները արհեստածին են, նպատակ էին հետապնդում թաքցնելու իրենց պարտությունը և դրանով իսկ համաձայնվում էին դառնալ դրսի ուժերի համար գործիք:
Տրոցկու վնասակարար դերը ստալինյան ԽՍՀՄ-ի համար տեսանելի էր բոլորին: Գոնե այն պատճառով, որ նախ, Տրոցկին կարողացավ պառակտել համաշխարհային կոմունիստական շարժումը և դրանով մեծ վնաս տալով սեփական երկրին և, բացի այդ, Ստալինը երկրի ներսում նաև Տրոցկու պատճառով զանգվածային ռեպրեսիաների ենթարկեց քաղաքացիներին, որից տուժեցին միլիոններ:
Պատմաբանների հաստատմամբ՝ միայն ռազմական առումով, այդ ռեպրեսիաներից ԽՍՀՄ-ը մեծ կորուստ ունեցավ, հատկապես սպայական կազմից, որն իր դերը կատարեց 1941-ին, երբ խորհրդային բանակը չէր կարողանում լուրջ դիմադրություն ցույց տալ գերամանացիներին:
Փաշինյանի վնասները հայ ժողովորդին պակասը չեն:
Միայն բանակի վարկաբեկման հետևանքով, մինչ 2020 թվականը, հավատը սպայական կազմի հանդեպ իջել էր մինիմալ աստիճանի:
Արդյունքում, արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, հայկական բանակի կազմալուծման մեջ զգալի դեր կատարեց նաև այդ գործոնը, երբ շարքայինների վստահությունը իրենց վերադասի նկատմամբ մինիմալի էր հասցված:
Սակայն միայն դրանով չեն նմանվում Տրոցկին և Փաշինյանը:
Նրանց անհանդուրժող պատկերացումները հասարակության մասին պարզապես սահմաններ չունեն:
Եթե Տրոցկին իր ժամանակ մերժում էր, բացի բոլշևիկներից, որևէ այլ կուսակցության գոյությունը, ապա այսօր նույն պատկերացումն ունի Փաշինյանը:
Նրա համար, բացի ՔՊ-ից, մնացած բոլոր կուսակցությունները կա՛մ նախկինների շահերն են պաշտպանում, կա՛մ ռուսների, կա՛մ ահաբեկիչներ են, կա՛մ էլ՝ անհաջողակներ:
Ըստ Փաշինյանի՝ պետությունը միայն ինքն է, իսկ ժողովուրդի գրեթե 100 տոկոսը աջակցում է ՔՊ-ին: Կա իհարկե ժողովուրդի «մի փոքր» զանգված, որ ռուսական քարոզչության տակ է մնացել, բայց նրանք եղանակ չեն կազմում. այսպես է կարծում նա:
Եվ այսպես, ասելով «պետության շահ», Փաշինյանը նկատի ունի «իր շահը»:
Ասելով «ժողովուրդ»՝ նա նկատի ունի բացառապես «ՔՊ»:
Նույնիսկ, երբ իր կուսակից Շիրակ Թորոսյանը իրեն հարցնում է, թե արդյո՞ք չի խանգարում երկրի արտաքին քաղաքականությանը, երբ երկրի ներսում ընթանում է անհանդուրժող պայքար իշխանության և ընդդիմության միջև, Փաշինյանը պատասխանում է, թե՝ «...երկրի ներսում չկա անհանդուրժող պայքար... քանի որ երկրոմ իրեն քննադատողները բացառապես արտաքին ուժերի պատվերն են կատարում...»:
Այսինքն, Փաշինյանի պատկերացմամբ, երկրում ապրիորի չեն կարող լինել իրեն ընդդիմադիր տեսակետներ ունեցող քաղաքական ուժեր: Իսկ եթե այդպիսինները կան, ապա դրանք բացառապես «դրսի» (հավանաբար, իր պատկերացմամբ՝ Ռուսաստանի) շահերն են ներկայացնում:
Փաշինյանն իհարկե տեսնում է, որ հանրության մեջ կա նաև իր հանդեպ դժգոհություն, սակայն դա էլ, ըստ նրա՝ այդ նույն ռուսական քարոզչության արդյունքն է:
Սովորաբար, նման գործիչները պիտի ծնվեին 20 դարի սկզբում, Ռուսաստանում կամ էլ՝ Գերմանիայում:
Սակայն Փաշինյանի բախտը չի բերել, որ նա ծնվել է և գործում է մեր ժամանակներում և սահմանադրորեն չի կարող երկրում պաշտոնապես հաստատել միակուսակցական քաղաքական համակարգ:
Դրա համար էլ նա անընդհատ նյարդայնացած վիճակում է գտնվում, քանզի դեմոկրատիան հակացուցված է իր իրական պատկերացումներն: Նա և բոլշևիկ Տրոցկին գրեթե նույն ձևով են մտածում:
Սակայն, ի տարբերություն Տրոցկու, նա նույնիսկ տեսական հնարավորություն չունի երկրում հաստատել բռնապետական ռեժիմ, քանի որ, ի տարբերեություն կոմունիզմի, որի վերաբերյալ մի ինչ-որ ժամանակ հնարավոր էր խաբել մարդկանց, Փաշինյանը չի կարող համոզել մարդկանց, որ Հայաստանի անվտանգության երաշխիքը կարող են լինել Թուրքիան և Ադրբեջանը:
Իհարկե, ոչ ոք չի ուզում նոր պատերազմ Ադրբեջանի հետ, սակայն արդեն բոլորի համար է տեսանելի դարձել, որ այդ խաղաղությունը չի կարող լինել Մակրոնի փարիսեցիական ճառերով, կամ՝ Էրդողանի քաղցր բառերով՝ Փաշինյանի հանդեպ:
Մարդիկ դա արդեն հասկացել են, և դա է Փաշինյանին նյարդայնացնում, որ 2026-ից հետո նրան սպասում է երկրից հեռանալու ճակատագիրը, ինչպես որ Տրոցկին ստիպված հեռացավ ԽՍՀՄ-ից 1929 թվականին և արտերկում անփառունակ քաղաքական ավարտ ունեցավ:
Փաշինյանին կարող է սպասել, որպես այլնտրանք, նաև Սաակաշվիլու ճակատագիրը, կամ էլ՝ երկրից հեռանալ «հումանիտար միջանցքի» տրամաբանությամբ:
Այս բոլոր տարբերակները միայն իրենից են կախված: Իսկ թե որ ճանապարը նա կընտրի, ցույց կտա ժամանակը:

Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am