Երևանի մետրոյում կոլապս է. գնացքները գրեթե 30 րոպե ուշացել են
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի կայարաններում կոլապս է առաջացել, քանի որ գնացքները մոտ 30 րոպե ուշացել են։ Այս մասին հայտնում են սոցցանցների օգտատերերը։
Համացանցում տեսանյութեր են հայտնվել, որոնցում մարդկանց կուտակումներ են երևում մետրոյի տարբեր կայարաններում։
Մետրոյի մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ «Գործարանային» կայարանում տեխնիկական խնդիր է առաջացել, որն աշխատակիցները հնարավորինս արագ փորձել են շտկել։
«Այժմ խնդիրը կարգավորված է։ Ամեն ինչ 30 րոպեից քիչ է տևել»,–Sputnik Արմենիային ասաց մետրոյի մամուլի խոսնակը։
Երևանի մետրոյի գնացքների երթևեկության հաճախականությունը կախված է օրվա ժամից։ Պիկ ժամերին գնացքների ժամանման միջև տևողությունը կազմում է մոտ 5 րոպե, մնացած ժամանակ այն ավելանում է մինչև 10-15 րոպե։