Քաղաքական

22.10.2025 11:04


Վաղարշապատում մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Վաղարշապատում մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Վաղարշապատ համայնքում հոկտեմբերի 22-ին պաշտոնապես մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 24։00-ն։

Ավագանու ընտրություններին մասնակցելու է 8 քաղաքական ուժ։

Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 70 հազար 22 մարդ։

Ընդհանուր առմամբ Վաղարշապատ խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում ընտրությունների օրը կբացվի 47 ընտրատեղամաս։

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16-ին։

Այս խորագրի վերջին նյութերը