Վահան Շիրխանյան. «Պետք է փոխել ոչ թե ձևը, այլ մոտեցումը ընտրությունների նկատմամբ»
«7օր»–ի հետ զրույցում Հնչակյան կուսակցության վարչության անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը մեկնաբանել է 100%–անոց համամասնական ընտրակարգին անցում կատարելու վերաբերյալ ՀՅԴ–ի ու «Ժառանգության» համատեղ կոչը։
–Առաջին խնդիրը թափանցիկ ընտրություններ անկացնելն է՝ դա կլինի համամասնական, թե մեծամասնական, միևնույն է։ Պետք է փոխել ոչ թե ձևը, այլ մոտեցումը ընտրությունների նկատմամբ,-հայտարարել է Շիրխանյանը։
Հարցին՝ այնուամենայնիվ ո՞ր ընտրակարգն է անհրաժեշտ այսօրվա հայ քաղաքական իրականության համար, Շիրխանյանը պատասխանել է.
–Իմ կարծիքով` երկուսն էլ պետք է մնան։ Չափաբաժինն էլ պետք է լինի այնպիսին, որ ամեն ընտրական օկրուգ կարողանա ընտրել մեկ մեծամասնական պատգամավոր։

7or.am