Քաղաքական

21.10.2025 14:48


Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքով դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը հայտնի է

Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքով դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը հայտնի է

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից՝ նշելով, որ եզրակացության համաձայն՝ կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված իրերի, մասնավորապես՝ հեռադիտակի մակերեսից և ուսակապիչից, կարմիր գույնի ձեռնոցներից անջատված ԴՆԹ-ները համընկնում են Գ.Հ.-ին բնորոշ գենետիկական բնութագրին»,-հայտնում են ՔԿ-ից:

Այս խորագրի վերջին նյութերը