Քաղաքական

20.10.2025 12:09


Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններում «Մայր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանը դատապարտել է Գրումրիում տեղի ունեցողը

Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններում «Մայր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանը դատապարտել է Գրումրիում տեղի ունեցողը

Դատապարտելի է Գյումրու քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետի դեմ իշխանական հարձակումները, որոնք ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեն։ Ուզում են վերանայել ընտրության արդյունքները՝ բիրտ մեթոդներով։

Այս ամենը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը, առանց անմեղության կանխավարկածը հաշվի առնելու, ԱԺ ամբիոնից հրահանգներ իջեցրեց։

Անկախ այն ամենից, թե ով ինչ կարծիք ունի Գյումրու քաղաքապետի մասին, եթե իրական ընդդիմադիր է, ապա պետք է իր գնահատականը տա Գյումրիում տեղի ունեցողին։ Լռությունը օրվա իշխանության օգտին է։

Սա տեղական ինքնակառավարման համակարգը և ժողովրդավարության վերջին փշրանքները ոչնչացնելու քայլ է։ Սրանով փորձում են նաև վախի մթնոլորտ տարածել Վաղարշապատ համայնքում կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններից առաջ, բայց վաղարշապատցիները պետք է հակառակն ապացուցեն՝ միասնաբար մերժելով «Քաղաքացիական պայմանագրին» ու նրա արբանյակներին։

Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններում

«Մայր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող

Գրիշա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը