«Ժառանգության» փոխնախագահը ամփոփել է քաղաքական տարին
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն այսօր ամփոփել է քաղաքական տարին։
–Բնական է, որ կառավարությունը, իշխանությունը ուզում են ներկայացնել տարին որպես բարեփոխումների ու հաջողությունների տարի, և թվեր են վկայակոչում։ Սակայն միակ և բացարձակ չափանիշը երկրում տիրող իրավիճակն է,–նշել է Հակոբյանը։
Բանախոսը խոսել է տարվա մի շարք բացասական կողմերի մասին՝ արտագաղթի աճ, կապիտալի արտահոսք, նվազագույն աշխատավարձի և սպառողական զամբյուղի անհամադրությունը և այլն։
Հաջողություն է համարում Հակոբյանը Արցախի ստատուս–քվոյի պահպանումը.
–Առանց Արցախի կարգավիճակի հարցի լուծման՝ ստատուս–քվոյի ցանկացած փոփոխություն դառնալու է վերջի սկիզբ Արցախի համար։
Ռուբեն Հակոբյանը հաջողություն է համարել նաև Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումը։ Ինչ վերաբերում է այս հարցի առնչությամբ Թուրքիայի պահվածքին, ապա «Ժառանգության» փոխնախագահը նշել է.
–Հասկանալի է, որ Թուրքիան կարճ ժամանակ հետո հետ կկանգնի իր որոշումից, խոսքը գնում է պատժամիջոցների մասին։ Որովհետև եթե նա փորձի գործնականում իրականացնել այս ճնշումները, նա կհայտնվի մեկուսացված վիճակում։

7or.am