«Մայր Հայաստանի» նպատակը Հայաստանն օրվա չարաբաստիկ իշխանություններից ազատելն է․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
«Մայր Հայաստանի» համար արժեք են պետությունը, անկախությունը և Հայաստանի քաղաքացին: Մենք անո՛ւմ ենք ու անելո՛ւ ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանը լինի անվտանգ ու զարգացող: Օրվա իշխանություններն անցողի՛կ են: Մնայունը մեր երկի՛րն է ու մեր ժողովո՛ւրդը: Այս մասին հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը՝ Վաղարշապատում «Մայր Հայաստան» կուսակցության հավաքի ժամանակ։
««Մայր Հայաստանի»կարևոր նպատակներից մեկն օրվա չարաբաստիկ իշխանություններից Հայաստանն ազատելն է ու ազգային նոր իշխանություն ձևավորելը, որպեսզի կյանքի կոչվեն մեր ծրագրերը: Այդ իսկ նպատակով մենք բոլոր մակարդակներով ու բոլոր հարթակներում կռի՛վ ենք տալիս «Քաղաքացիական պայմանագիր» կոչվող կուսակցության ու դրա տխրահռչակ ղեկավար Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության դեմ: Մեզ համար որպես փոփոխությունների հասնելու միջոց դիտարկվում են ինչպես տեղական, այնպես էլ համապետական ընտրությունները՝ չբացառելով, իհարկե, փողոցային պայքարի գործիքակազմը»,-նշել է նա:
«Մայր Հայաստանի» նպատակը Հայաստանն օրվա չարաբաստիկ իշխանություններից ազատելն է․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
«Մայր Հայաստանի» համար արժեք են պետությունը, անկախությունը և Հայաստանի քաղաքացին: Մենք անո՛ւմ ենք ու անելո՛ւ ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանը լինի անվտանգ ու զարգացող: Օրվա իշխանություններն անցողի՛կ են: Մնայունը մեր երկի՛րն է ու մեր ժողովո՛ւրդը: Այս մասին հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը՝ Վաղարշապատում «Մայր Հայաստան» կուսակցության հավաքի ժամանակ։
««Մայր Հայաստանի» կարևոր նպատակներից մեկն օրվա չարաբաստիկ իշխանություններից Հայաստանն ազատելն է ու ազգային նոր իշխանություն ձևավորելը, որպեսզի կյանքի կոչվեն մեր ծրագրերը: Այդ իսկ նպատակով մենք բոլոր մակարդակներով ու բոլոր հարթակներում կռի՛վ ենք տալիս «Քաղաքացիական պայմանագիր» կոչվող կուսակցության ու դրա տխրահռչակ ղեկավար Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության դեմ: Մեզ համար որպես փոփոխությունների հասնելու միջոց դիտարկվում են ինչպես տեղական, այնպես էլ համապետական ընտրությունները՝ չբացառելով, իհարկե, փողոցային պայքարի գործիքակազմը»,-նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։