Կարծիք

18.10.2025 11:58


Հայերի ողջ պատմությունը ներծծված է ներազգային ատելությամբ՝ հայտնի հետևանքներով հանդերձ

Հայերի ողջ պատմությունը ներծծված է ներազգային ատելությամբ՝ հայտնի հետևանքներով հանդերձ

Մեր խնդիրն այս խելագարը չի, այլ այն 10-15,% տոկոս կազմող անձինք, որոնք, սնվելով ատելությամբ, նրա հետեւորդներն են, եւ եւս 10-15%, որոնց համար նա չարյաց փոքրագույնն է։

Սելջուկներին Անի քաղաքի հայերի մի հատվածն է հրավիրել, ընդդեմ` մյուսի։

Անին բաժանված էր քաղքեդոնական ու հակաքաղքեդոնական հատվածների եւ միմյանց ատում էին։ Միմյանց ատում էին նաեւ քաղքեդոնականները` հունասերերն ու վրացասերերը։

Երբ Դվինի արաբ ոստիկանը` կրոնափոխ հայ, հորդորում էր Տայքի Բագրատունի իշխանին հաշտվել իր հակաքաղքեդոնական հայրենակիցնռրի հետ, պատասխանը եղել է կարճ. շների հետ սեղան կնստի, բայց նրանց հետ` ոչ։

Քաղքեդոնական-հակաքաղքեդոնական վեճն անցյալում է, իսկ Անին` ավերակների մեջ։

Հայերի ողջ պատմությունը ներծծված է ներազգային ատելությամբ՝ հայտնի հետեւանքներով հանդերձ։ Կարծում էինք, որ այս ամենն անցյալում է, սակայն բավական էր մի խելագարի հայտնվելը, շրջապատված պատեհապաշտներով, որ հին արատը վերածնվի։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը