Կարծիք

18.10.2025 11:30


Նիկոլ Փաշինյանը կշրջափակի՞ Երևանի քաղաքապետարանը

Նիկոլ Փաշինյանը կշրջափակի՞ Երևանի քաղաքապետարանը

Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը դատարանները շրջափակել է, որպեսզի հեղափոխություն անի: Նույն թեմայով նա տարիներ առաջ ասել էր, որ փակում է դատարանները, որպեսզի արդարադատության դռները բացի:

Եթե Փաշինյանի պատկերացումները լավ բան անելու մասին այդպիսին են, ապա նա պետք է հիմա շրջափակի Երևանի քաղաքապետարանի շենքն ու պահանջի Տիգրան Ավինյանի հրաժարականը:

Ինչպես հայտնի է, Երևանում պարբերաբար և գրեթե ամեն օր խայտառակ խցանումներ են: Այդ խցանումներին անդրադարձել է նաև Փաշինյանը:

«Երեւանյան խցանումը չի խնայում անգամ հեծանվորդներիս։ Ստիպված էի տեղ-տեղ մայթով երթեւեկել՝ Բաղրամյան 26-ի միջոցառումից չուշանալու համար»,- գրել է Փաշինյանը:

Եթե հիշում եք, ՔՊ-ն և նրան կցվածները կողմ քվեարկեցին Երևանում կարմիր կետագծերով ավտոկայանատեղիները 13 անգամ թանկացնելուն: Հիմնավորում էին, որ դրանով խցանումները կվերանան: Չվերացան: Ավելի շատացան: Ընթացքում էլ հպարտ քաղաքացին 2 միլիարդ 100 միլիոնի չափով կլպվեց ու դարձավ թալանի մատերիալ:

Եթե Փաշինյանը սկզբունքային է և ուզում է փակել խցանումների դռները, որպեսզի բացի ազատ երթևեկության դռները, ապա պետք է շրջափակի Երևանի քաղաքապետարանի շենքը: Դե Ձեզ տեսնենք:

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը