Քաղաքական

17.10.2025 20:42


Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ

Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվեց քրեական վարույթ։

ՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Հիշեցնենք, որ իշխանական լրատվամիջոցներով նոր ձայնագրություն է շրջանառվել՝ Նաթան Սրբազանի և այլևս կարգալույծ Աղան աբեղա Երջնկյանի մասնակցությամբ, որտեղ վերջինս բողոքում է, թե Վեհափառը պարտադրում է իրեն՝ ընտանիքի անդամների հետ մասնակցել «մեղքի խորհրդանիշ» Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիաներին։

Ակնհայտ է, որ այս ձայնագրությունը շրջանառության մեջ է դրվել Վեհափառի դեմ քրեական գործ երկնելու համար, որպեսզի սցենար նախկինում մի քանի անգամ օգտագործվել է. նախ իշխանական ԶԼՄ-ները ինչ-որ նյութ են տարածել, որին հաջորդել է քրեական վարույթն ու ձերբակալությունը։

ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ին հայտնել էին, որ նշված ձայնագրության առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։

Այս խորագրի վերջին նյութերը