Լրահոս

28.12.2011 12:48


Մամուն Հարիրի. «Սիրիայի պարագայում առկա է արևմուտքից սնվող մի քանի այլ ահաբեկչական կազմավորումների միջամտությունը»

ՀՀ–ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար, լիազոր նախարար Մամուն Հարիրին այսօրվա ասուլիսում նշել է, թե իր երկրում տեղի են ունենում նույն քաղաքական զարգացումները, ինչ ցանկացած այլ երկրում։ «Սակայն մեր պարագայում առկա է Ալ Քաիդայի և արևմուտքից սնվող մի քանի այլ ահաբեկչական կազմավորումների միջամտությունը»,-ասել է դիվանագետը։ Ինչ վերաբերում է Սիրիայում շարունակվող բախումներին, բանախոսն ասել է, թե որոշ ընդդիմադիրներ համաձայն չեն գործող իշխանությունների հետ, «սակայն արտաքին ուժերի ազդեցության ներքո նրանց արդարացի ժողովրդավարական շարժումը ստվերվում է ահաբեկչական գործողություններով»։ «Այն տեղեկությունները, թե իշխանական զորքերը զենք են գործադրում խաղաղ ցուցարարների նկատմամբ, իրականությանը չի կարող համապատասխանել, քանի որ Սիրիայի զինված ուժերը պետք է ծառայեն ժողովրդին»,-ասել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը