Լրահոս

17.10.2025 16:51


Ձերբակալվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորը

Ձերբակալվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորը

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և պրոռեկտորներից մեկը, ինչպես նաև համալսարանի մի խումբ այլ աշխատակիցներ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու և կաշառք ստանալու մեջ: Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի խումբ այլ աշխատակիցներ»,-փոխանցեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:

Սրբուհի Գևորգյանը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականի մարտի 19-ից։

Այս խորագրի վերջին նյութերը