Քաղաքական

17.10.2025 08:48


Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել է 2 ամսով

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել է 2 ամսով

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվեց 2 ամսով։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը»,-գրել է նա։

Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալվել էր երեկ։

Նրա նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ:

«Կոչուբաևի մեղադրանքը կապված է իր ֆեյսբուքյան գրառման հետ։ Կոչուբաևը իր մեղադրանքը չի ընդունում, հրաժարվել է ցուցմունք տալ։ Մեղադրանքի հոդվածն ու գրառումն իրար հետ աղերս չունեն»,–ասել է իրավապաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Ալեքսանդր Կոչուբաևը Ռոբերտ Քոչարյանի և Բագրատ Սրբազանի ու մյուսների գործով անցնող փաստաբաններից է։

Այս խորագրի վերջին նյութերը