Հարցազրույց

16.10.2025 09:36


Խաղաղության ու պատերազմի սահմանագիծը (տեսանյութ)

Խաղաղության ու պատերազմի սահմանագիծը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը բերել է ու բերում է պատերազմ և պարտություն, թեև հանդես է գալիս որպես խաղաղության ջատագով: Դա ամենամեծ խաբեությունն է, որը նրա կողմից հրամցվում է մեր ժողովրդին:

Իրական խաղաղության համար Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման միջնորդը պետք է ոչ թե Թուրքիան լինի, այլ Ռուսաստանը:

Թուրքական միջնորդությամբ «խաղաղությունը» մենք տեսնում ենք Արցախում, որտեղ չեն կրակում, բայց որտեղ հայ չկա: Դա գերեզմանային խաղաղություն է:

Իրական խաղաղություն և անվտանգություն հնարավոր է միայն Ադրբեջանի հետ պարիտետային բնույթի համաձայնությամբ: Դա հնարավոր է, բայց առանց Նիկոլ Փաշինյանի, քանզի նա արդեն Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքի գործիքն է: Փաշինյանն ուրիշ տարբերակ չունի: Բայց փոխարենը Հայաստանն ունի տարբերակ: Մնացածը քաղաքական մարդկանց առաջարկի որակն է և մեր ժողովրդի որոշելիքը:

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը