Լրահոս

28.12.2011 11:47


Քաղաքագետ. «Ադրբեջանն այսօր ապրում է ծանր օրեր»

Այսօր հրավիրված ասուլիսին քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը գնահատել է Ադրբեջանում բնիկ ժողովուրդների խնդիրների սրման հետ կապված իրավիճակը։ «Ադրբեջանում վերջին շրջանում տեկտոնիկ շարժում-պայթուն է սկսվել, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ այդ երկրի համար։ Դեկտեմբերի 10-ին ԶԼՄ-ներում հրապարակվեց Ադրբեջանում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների և բնիկ ժողովուրդների առաջնորդների հայտարարությունը, որում նրանք կոչ էին անում իրենց երիտասարդներին չծառայել ադրբեջանական բանակում` Ադրբեջանի և Արցախի սահմանին»,- ասել է քաղաքագետը։

Բանախոսը նշել է, որ Ադրբեջանի բնիկ ժողովուրդներ հանդիսացող լեզգինները, թալիշները, ուդինները և այլոք այսօրվա դրությամբ իրենց գործողություններով լուրջ գործոն են հանդիսանում Հարավային Կովկասում: «Հայաստանի արտաքին քաղաքականությունն այս իմաստով թերացել է և անցած տարիները չեն օգտագործվել Հայաստանի նկատմամբ այդքան բարեկամական տրամադրված բնիկ ժողովուրդների հետ մտերմություն ու դաշնակից հարաբերություններ կարգավորելու համար»,–ընդգծել է Մելիք-Շահնազարյանը Քաղաքագետը վստահ է, որ այս իրադարձությունն ուղղակի ցնցել է Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը։ «Ադրբեջանն այսօր իսկապես ապրում է ծանր օրեր, քանի որ անհայտ է, թե ինչի կարող է հանգել այս շարժումը»։

Այս խորագրի վերջին նյութերը