Քաղաքական

15.10.2025 13:08


ՔԿ հաղորդում է ներկայացրել Դանիել Իոաննիսյանը. նոր մանրամասներ հոգևորականների ձերբակալություններից

ՔԿ հաղորդում է ներկայացրել Դանիել Իոաննիսյանը. նոր մանրամասներ հոգևորականների ձերբակալություններից

Այս պահին Արագածոտնի թեմի գրեթե բոլոր հոգևորականները, աշխատակիցները որպես վկա գտնվում են ՔԿ վարչությունում։

«Գործով որպես փաստաբան մենք դեռ չենք ներգրավվել, բայց տեղեկացանք, որ Արագածոտնի թեմի քահանա Տեր Արամի հայտարարությունների հիման վրա ՔԿ հողարդում է ներկայացրել Դանիել Իոաննիսյանը։ Տեր Արամը հայտարարել է, որ իրեն հարկադրել են հավաքների մասնակցել։ Այդ փաստի առթիվ են վկաները հրավիրված»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։

Իսկ թե ինչ գործով է ներգրավված Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, փաստաբանն արձագանքեց՝ իրեն գտնենք, հետո պարզ կլինի։

ՔԿ-ն արդեն տևական ժամանակ անպատասխան է թողնում Panorama.am-ի հարցերը։ Եվ մամուլի խոսնակը, և հասարակայնությաբն հետ կապերի բաժնի պետը չեն պատասխանում գրավոր հարցերին, հեռախոսազանգերին։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանն էլ չի պատասխանում զանգերին։

Այս խորագրի վերջին նյութերը