Լրահոս

14.10.2025 16:08


«Հրազդան» մարզադաշտում տղամարդը բարձրացել է լուսավորման համակարգի վրա և uպառնում է նետվել

«Հրազդան» մարզադաշտում տղամարդը բարձրացել է լուսավորման համակարգի վրա և uպառնում է նետվել

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի բարձրացել է «Հրազդան» մարզադաշտի տարածքում լուսային կայաններից մեկի ամենավերևի հատված և սպառնում է ինքնասպան լինել, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ժամանել են Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մոտ 3 ժամից ավելի է՝ ոստիկաններն ու փրկարարները բնակացություններ են վարում այդ քաղաքացու հետ, որպեսզի նա հրաժարվի այդ ծայրահեղ քայլին դիմելուց և իջնի:

Մինչ այժմ նա հրաժարվում է իջնել:

Այս պահին դեռ շարունակվում են նրա հետ բանակցություններ վարել:

Համայնքային ոստիկանները պարզում են այդ տղամարդու ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ նա Գեղարքունիքի մարզի բնակիչ է:

Այս խորագրի վերջին նյութերը