Տնտեսական

28.12.2011 10:57


Գործադիրի հաստատմանն է ներկայացվել 6 ամիսը 1 անգամ ստուգումների ենթակա ընկերությունների ցանկը

Գործադիրի հաստատմանն է ներկայացվել 6 ամիսը 1 անգամ ստուգումների ենթակա ընկերությունների ցանկը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել այն ընկերությունների ցանկը, որտեղ պետք է ստուգումներ իրականացվեն 6 ամիսը 1 անգամ:

Ներկայացրած ցանկում ընդգրկված են 18 ընկերություններ, որոնցից 5-ը մշակութային օբյեկտներ են՝ Ալ.Սպենդարյանի անվան օպերայի և բալետի պետական  ակադեմիական թատրոն, Ա. Խաչատրյանի անվան մեծ համերգասրահ, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, Մատենադարան:

Մյուս օբյեկտներից ընտրվել են` Հայկական ատոմակայանը, Երևանի մետրոպոլիտենը, «Նաիրիտը», «Ռուսալ-Արմենալը», Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և այլ ընկերություններ:

Այս խորագրի վերջին նյութերը