Վալերի Բուայե. «Թուրքիան չի հարգում Ֆրանսիայի ինքնիշխանությունը»
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ ՎալերիԲուայեն «Facebook»-ի իր էջում անդրադարձել է իր այդ նախաձեռնությանը և գրել.
«Արմատներով հայ և Ֆրանսիայում ապրող ֆրանսիացիներն իրավունք ունեն պաշտպանվել իրենց նախնիների հիշատակը պղծող բոլոր մարդկանցից։ Թուրքիայի իշխանությունը առաջին հերթին չի հարգում Ֆրանսիայի ինքնիշխանությունը և միջամտում է մեր երկրի ներքին գործերին: Հայոց ցեղասպանությունը ճանաչած Ռուսաստանի, Կանադայի, Արգենտինայի, Իտալիայի, Շվեդիայի և Գերմանիայի հարաբերությունները չեն վատացել Թուրքիայի հետ: Արդյոք Ֆրանսիան մարդու իրավունքների երկի՞ր չէ»,-գրել է նա:
Վալերի Բուայե. «Թուրքիան չի հարգում Ֆրանսիայի ինքնիշխանությունը»
7or.am