«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը ողջունում է ՀՅԴ–ի և «Ժառանգության» համատեղ հայտարարությունը
«Ներկա քաղաքական իրադաձությունների լույսի ներքո «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը մեծապես կարևորում է քաղաքական դաշտի հստակեցման, ինչպես նաև քաղաքական նոր մշակույթի արմատավորման հրամայականը:
Ընտրությունների թափանցիկությանն ու իրական քաղաքական չափանիշների հաղթանակին միտված ցանկացած քայլ մոտեցնում է արդարության և ժողովրդավարության հաղթանակը մեր երկրում:
Այդ համատեքստում «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը ողջունում է ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ հայտարարությունը մեծամասնական ընտրակարգը վերացնելու վերաբերյալ և հայտնում իր պատրաստակամությունն այդ նախաձեռնությանը զորակցելու գործում:

Ազատ Դեմոկրատներ կուսակցություն»