Լրահոս

12.10.2025 21:38


Արամուս գյուղի դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու մարմիններ

Արամուս գյուղի դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու մարմիններ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, առեղծվածային մահվան դեպքեր են տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արամուս բնակավայրի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում դիեր կան: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հստակ տեղը հայտնի չէր, մոտ 1 ու կես կմ շառավղով դաշտամիջյան հատվածում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու մարմիններ:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշերով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս պահին իրավապահները պարզում են մահացածների ինքնությունները:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները մի քանի վարկածի ուղղությամբ են աշխատում, այդ թվում՝ հնարավոր է նշված անձինք վրաերթի են ենթարկվել, ինչից հետո վրաերթի ենթարկողը, տեսնելով, որ նրանք մահացել են, դիերը տեղափոխել է դաշտ, թողել այնտեղ և հեռացել: Վարկածներից մեկն էլ հանկարծամահությունն է:

Այս խորագրի վերջին նյութերը