Վրաստանի խորհրդարանը հաստատել է երկրի նոր Ընտրական օրենսգիրքը
Վրաստանի խորհրդարանը երեկ երրորդ ընթերցմամբ ընդունել է երկրի նոր Ընտրական օրենսգիրքը, որը ուժի մեջ կմտնի 2012 թվականի հունվարի մեկից։ Նույն տարում երկրում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, իսկ 2013-ին՝ նախագահական։ Այս մասին տեղեկացնում է «РБК»–ն։
Ըստ նոր օրենսգրքի՝ ընտրատեղամասերում այլևս չեն լինի տեսախցիկներ։ Փոխվել են նաև ընտրարշավը ֆինանսավորելու կանոնները։ Այսպես, եթե թեկնածու սուբյեկտը անցնի 5 %–ոց շեմը, ապա նա պետբյուջեից կստանա 1 մլն լարի (մոտ 613 հազ. դոլար) փոխհատուցում ընտրարշավի անցկացման ծախսերի համար։
Կերկարի ընտրությունների արդյունքների ամփոփման ժամկետը՝ 8 օրվանից կդառնա մինչև 20 օր։ Բացի այդ, եթե նախկինում ընտրվելու իրավունքի համար պետք էր առնվազն 10 տարի բնակվել Վրաստանում, ապա այժմ պահանջվում է 5 տարվա բնակություն։
Եվս մեկ նորույթ էլ կա. դիտորդները իրավունք ունեն նկարահանել ընտրատեղամասերում կատարվող իրադարձությունները։