Քաղաքային ոչ լեգիտիմ իշխանությունները Երևանի տոնի առթիվ կազմակերպում են տարբեր ճռճռան համերգներ, այնինչ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը չեն կարողանում մարել, ծուխը պատել է ամբողջ Երևանը։ Այս մասին հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։
«Չքաղաքապետը կամ փոքրամասնության քաղաքապետը հայտարարում է, որ շնչառական խնդիրներ ունեցող մարդիկ թող խուսափեն բաց տարածքներից։ Ու սա այն դեպքում, երբ ինչքան կանաչ տարածք ու կանաչ ծառ կար, կտրեցին։
Համերգների վրա մսխվող գումարներով Նուբարաշենի աղբանոցը խելքի բերեք ու քաղաքի փոշու հարցը լուծեք»,-ասել է Արեգնազ Մանուկյանը։
Երևանի ոչ լեգիտիմ իշխանության ծուխը (տեսանյութ)

Մանրամասները՝ տեսանյութում։