Լրահոս

28.12.2011 09:48


Իսրայելի օդուժի հարվածից Գազայի հատվածում մեկ մարդ է զոհվել

Իսրայելի օդուժի հարվածից Գազայի հատվածում մեկ մարդ է զոհվել

Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայությունը հաղորդում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը կետային հարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսային մասում գտնվող Ջաբալիի քաղաքի գրոհայինների խմբի վրա։

«Հարվածը հասցված է ահաբեկիչների ուղղությամբ, որոնք մասնակից են Գազայի հատվածում ակտիվ ահաբեկչական գործողություններին»,–ասվում է փաստաթղթում։

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստի»–ն, Գազայի հատվածի «Կամալ Էդվա» հիվանդանոցի ներկայացուցիչը հայտնել է, որ օդային հարվածի հետևանքով զոհվել է մեկ մարդ, երկու հոգի էլ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։

Այս խորագրի վերջին նյութերը