Լրահոս

09.10.2025 16:09


Խնձորեսկի կամրջի վրա Գերմանիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկ է մահացել

Խնձորեսկի կամրջի վրա Գերմանիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկ է մահացել

Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում Գերմանիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկ է մահացել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Նշվում է, որ այսօր` ժամը 10:50-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Խնձորեսկ գյուղի կամրջի վրա դի կա:

«Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի, 73-ամյա Ուլղիշ Լոտտերն է, որը այցելել էր Հայաստան: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,–գրում է կայքը։

Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ «սպանություն» (հանկարծամահություն) հոդվածի հատկանիշներով:

Այս խորագրի վերջին նյութերը