Երվանդ Բոզոյան. «2012թ-ի մայիսը շատ անսպասելի է լինելու ոչ միայն իշխանության, այլև մեր քաղաքական դաշտի համար»
Zham.am-ի հարցերին պատասխանում է «Դիալոգ» հայկական փորձագիտական ասոցացիայի նախագահ Երվանդ Բոզոյանը
-Ինչ եք կարծում, ինչո՞վ էր բնորոշ անցնող տարին քաղաքական և տնտեսական տեսանկյունից:
-Կարծում եմ, որ անցնող տարին քաղաքական տեսանկյունից անհետաքրիր տարի էր, “մուտիլովկաների” տարի էր, երբ պայքարը գնում էր ոչ այնքան ընդդիմության և իշխանության միջև, որքան տարբեր ընդդիմադիր շրջանակների միջև: Սա բնորոշ է մեր քաղաքական ավանդույթին, քանզի հաճախ մեր քաղաքական գործիչների դեկլարատիվ հայտարարությունները, բնավ, չեն համապատասխանում նրանց պրակտիկ գործունեությանը: Դրա վառ արդյունքը երևում է նրանում, որ մեր քաղաքական դասի վարկանիշը (թե իշխանական, թե ընդդիմադիր)լուրջ անկում է ապրել հասարակության մոտ: Սակայն կարծում եմ, որ ավելի վտանգավոր են այն գործընթացները, որոնք տեղի են ունենում մեր երկրի տնտեսական համակարգում: 2009թ-ի ճգնաժամի ժամանակ 14.4 տոկոսի անկում արձանագրելուց հետո մեր տնտեսությունը դեռ շոկից դուրս չի եկել, ու փլուզման գործընթացները շարունակում են: Իսկ տնտեսության փլուզում նշանակում է բիզնեսի փլուզում, կապիտալի արտահոսք, աշխատատեղերի կրճատում:Աշխատատեղերի կրճատումն էլ իր հերթին նշանակում է մարդկանց արտահոսք, ինչն արդեն զանգվածային բնույթ է ստացել: Այսինքն մտահոգիչը հենց այս խնդիրն է, քանի որ եթե մենք այս ամենը դիտարկենք մոտակա 10 տարվա կտրվածքով, ապա կարելի է պնդել, որ եթե այս գործընթացները չկարողանանք կանգնեցնել, ապա մոտակա 10-15 տարվա տարիների ընթացքում զուտ դեմոգրաֆիական լուրջ խնդիրների պատճառով կարող ենք կանգնել պետականության լինել-չլինելու խնդրի առաջ: Սա այն դառը իրականությունն է, որին այսօր ոչ ոք չի անդրադառնում, որովհետև, նորից եմ կրկնում, մեր քաղաքական դասակարգը այսօրվա կուրսով ապրող ու շարժվող մարդկանցով է ներկայացված:
- Նման կանխատեսումների պարագայում ի՞նչ երաշխիք կա, որ իրավիճակը գալիք տարի կփոխվի:
-Հարցին պատասխանեմ շատ պարզ: Դեռ Խորհրդային միության փլուզումից հետո երբեք Հայաստանում տնտեսական անկում չի եղել ոչ օբյեկտիվ պատճառով: Այսինքն 1991-1995 թվականների տնտեսական անկումը իր մեջ օբյեկտիվ էլեմենտներ ուներ`ԽՍՀՄ փլուզում և պատերազմ:
2000թ-ի սկզբից սկսած` մարդիկ տեսան, որ հնարավոր է իսկապես վերականգնել տնտեսությունը, զարգացնել այն, նույնիսկ շրջափակման և անբարենպաստ պայմաններում: Իսկ վերջին 3-4 տարիների իշխանությունների վարած քաղաքականությունը ցույց տվեց, թե ինչքան դժվար է վերականգնել տնտեսությունը և ինչքան հեշտ է կարճ ժամակատահատվածում փլուզել այն: Եվ այժմ մարդիկ այլևս չեն ուզում և չեն կարող ապրել և գործել ներկայիս խաղի կանոններով: Ահա այսպիսի հասարակական պատվեր կա ժողովրդի կողմից, և հենց այդ հասարակական պատվերն է, որին պետք է առաջարկ տա ներկայիս քաղաքական դաշտը: Դրա առաջին ծիծեռնակները արդեն երևում են:
-Մասնավորապես ի՞նչ գործընթացներում եք տեսել այդ «ծիծեռնակները»:
-Եթե ընդամենը մեկ կամ երկու տարի առաջ ոչ մեկ չէր կարող պատկերացնել մի տարբերակ, երբ կարող է համագործակցություն լինել ՀԱԿ-ի և Դաշնակության միջև, ապա այսօր ես այդպիսի կտրուկ ձևակերպում չէի տա: Օրինակ Ընտրական օրենսգրքի փոխոխության հետ կապված այսօր թե՛ ՀԱԿ-ը, թե՛ Դաշնակցությունը, թե՛ Ժառանգությունը հայտարարում են, որ կողմ են ընտրությունները ամբողջովին համամասնական ընտրակարգի սկզբունքով անցկանելուն:Դա որպես համագործակցության առաջին քայլ` շատ կարևոր գաղափար է: Եվ եթե դրան միանան նաև մյուս քաղաքական ուժերը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հանրապետականը, ապա հենց դա կարող է քաղաքական դաշտի կոնսենսուսի հանգեցնել:
-«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Թևանյանը առաջարկում է որպես կոմպրոմիսային փոփոխություն մեծամասնական տեղերը 41-ից նվազեցնել մինչև 11-ի: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Ես, անկեղծ ասած, այդ առաջարկը շատ հետաքրքիր եմ համարում. այդ գաղափարի մեջ լուրջ իմաստ կա: Այն մարդիկ, ովքեր առաջարկում են նաև մեծամասնական տեղեր ունենալու տարբերակ, հիմնավորում են նրանով, թե այդ պարագայում մարզերը կարող ներկայացված լինել,իսկ Հայաստանը չունի վերին պալատ, որը կներկայացներ մարզերը: Կարծում եմ`Թևանյանի առաջարկի մեջ ընդգծված է հենց այդ կոմպրոմիսային տարբերակը, երբ միաժամանակ մարզերն էլ ներկայացված կլինեն մեկական թեկնածուով, իսկ ընտրությունները կանցկացվեն հիմնականում համամասնական ընտրակարգի սկզբունքով: Դա այն առողջ կոմպրոմիսն է, որին պետք է համաձայնեն մնացած բոլոր քաղաքական ուժերը:
-Դուք նշեցիք, որ 3 ընդդիմադիր ուժերը կողմ են Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, սակայն այդ փոփոխություններին կողմ լինելուց զատ կողմերը չեն հայտարարել, թե պատրաստ են միավորվել այդ խնդրի շուրջ: Կարծում եք մի կողմ կթողնե՞ն իրենց քաղաքական հավակնությունները և կհամախմբվե՞ն այդ խնդրի շուրջ:
-Շատ ճիշտ հարց եք տալիս.հենց դրանում կերևա բոլոր քաղաքական ուժերի անկեղծությունը: ՀԱԿ-ի և Դաշնակցության մեջ կարող են լինել գաղափարական տարբերություններ: Սակայն կարծում եմ, որ նրանք կողմ են օլիգարխիկ համակարգի վերափոխմանը: Բոլորի համար էլ պարզ է, որ մեծամասնական տեղերով հիմնականում մեծահարուսներն են հայտնվում խորհրդարանում և դառնում իշխանության հենարանը: Եթե ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և Ժառանգությունը անկեղծ են իրենց դեկլարատիվ հայտարարություններում, ապա պիտի իրենց տարաձայնությունները մի կողմ թողնեն և ընդհանուր համաձայնության գան այս խնդրի շուրջ: Վերը նշված ուժերից որ մեկը խոչընդոտի այս գործընթացին, բնական կասկած կառաջացնի իր անկեղծ նպատակների վերաբերյալ:
-Ի դեպ, վարչապետ Տիգրան Սագսյանն է շատ հաճախ խոսում օլիգարխիկ համակարգի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Կարծում եմ, որ Տիգրան Սարգսյանը նաև որպես Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչ` կողմ արտահատվելով ընտրությունների համամասնական սկզբունքով անցկացնելուն`կարող է ապացուցել , որ իր տեսակետներն անկեղծ են: Իսկ եթե նա փաստացի մերժի այդ տարբերակը, ապա բոլորի համար ուղղակի տեսանելի կլինի, թե ինչքանով է վարչապետի խոսքն ու գործը տարբերվում իրարից:
-Իսկ ԲՀԿ-ի մասին ի՞նչ կասեք:
-Այս խնդիրը լակմուսյան թուղթ է հանդիսանում բոլոր ուժերի համար, այդ թվում նաև ԲՀԿ-ի համար:
-Վերջերս տարածաշրջանային փորձագետ Անդրեյ Արեշևը, Հայաստանի ներքաղաքական կյանքը վերլուծելիս, կարծիք հայտնեց, թե Հայաստանի ներքին կյանքում դժվար թե փոփոփոխություն տեղի ունենան և որ հատկապես խորհրդարական ընտրություններից պետք չէ բեկումնային փոփոխություններ սպասել: Դուք համաձա՞յն եք այդ տեսակետի հետ, իրապե՞ս ոչ մի փոփոխություն պետք չէ ակնկալել:
-Ինձ համար հասկանալի են այդ գնահատակնները, քանզի Հայաստանի սահմանադրության կառուցվածքն այնպիսին է, որ իրոք խորհրդրանական ընտրությունները կիսաքաղաքական բնույթ ունեն, սակայն Հայաստանի իրավիճակն է ֆորսմաժորային:Այս իրավիճակի փոփոխությունը ի չիք կդարձնի բոլոր նմանատիպ կանխատեսումները:
-Դուք ասում եք, որ Հայաստանում ֆորսմաժորային իրավիճակ է, սակայն արդյո՞ք քաղաքական ուժերը հասկանում են այդ, թե՞ միայն իրենց քաղաքական հավակնությունները բավարարելու խնդիրն են փորձում լուծել:
-Հասկանում են, թե չեն հասկանում, այս պահին երկրորդական բնույթ ունի: Ի վերջո Հայաստանի քաղաքական ուժերը ուզեն-չուզեն, սպասարկելու են ձևավորվելիք հասարակական պահանջը: 2012թ-ի մայիսը շատ անսպասելի է լինելու ոչ միայն իշխանության, այլև մեր քաղաքական դաշտի համար:
-Բայց նման կանխատեսումներ եղել են բոլոր ընտրություններից առաջ, սակայն արդյունքում իշխանությունները չեն փոխվել:Ինչո՞ւ պիտի այսօր իշխանությունը փոխվի:
-Կարծում եմ, որ հարցը շատ արդիական է և պահանջում է շատ պարզ պատասխան: Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը խաղաղ պայմաններում երբեք անկում չի ապրել: Քաղաքագիտական նորմ կա. եթե իր երկիրը տնտեսական զարգացմամբ վերելքի մեջ է, ապա այդ պարագայում իշխանությունները կարող են փոխվել, կարող են և չփոխվել: Օրինակ Չիլիում Պինոչետի ժամանակ տնտեսությունը վերելք էր ապրում, սակայն իշխանությունը փոխվեց, քանի որ մարդիկ պահանջում էին քաղաքական փոփոխություններ, նույնը կարելի է ասել նաև Հարավային Կորեայի փորձի մասին: Այստեղ էլ անցյալ դարի 90-ական թվականներին իշխանափոխություն եղավ այն պայմաններում, երբ տնտեսական աճը 10 տոկոս էր կազմում: Լինում նաև դեպքեր, երբ երկրում տնտեսական աճ է լինում, մարդիկ բողոքում են սոցիալական անադարության դեմ, սակայն իշխանությունը չի փոխվում:Մինչդեռ տնտեսական սրընթաց անկման պայմաններում չկա որևէ մի օրինակ, երբ իշխանությունը չփոխվի: Թե՛ 1995-96 թվականերին Տեր-Պետրոսյանի, թե՛ 2003, 2007, 2008 թվականներին Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ընտրությունները, մեղմ ասած, իդեալական բնույթ չեն ունեցել, սակայն տնտեսությունն էլ անկում չի ապրել: Դա է եղել գխավոր պատճառը, ինչի արդյունքում իշխանությունները վերարտադրվել են: Մի բան, որ հնարավոր չէ կանխատեսել 2012թ-2013 թվերի համար: Այժմ հարցն է թե ինչպիսի բնույթ կստանա փոխոփությունը. ցնցումներո՞վ, թե՞ առանց ցնցումներիի: Ահա այս խնդիրն է, որ կանգնած է մեր երկրի առաջ, և մենք բոլորս պարտավոր ենք լուծել այն այնպես, որ մեր երկրում ավելորդ և վտանգավոր ցնցումներ չլինեն, քանզի դա շատ ուղղակի կապված է Ղարաբաղի և մեր ազգային անվտանգության հետ: