Լրահոս

27.12.2011 18:05


Շավարշ Քոչարյանի կուսակցությունը կողմ է 100%-անոց համամասնական ընտրակարգին

Շավարշ Քոչարյանի կուսակցությունը կողմ է 100%-անոց համամասնական ընտրակարգին

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի ղեկավարած ԱԺԿ վարչության քարտուղար Դուստրիկ Մխիթարյանը «7օր»–ի հետ զրույցում ասել է, թե ծանոթ չէ ՀՅԴ–ի ու «Ժառանգության» համատեղ հայտարարությանը, թեև իրենց կուսակցությունը միշտ էլ կողմ է եղել 100%–անոց համամասնական ընտրակարգին։

–Բազմաթիվ միջոցառումների ժամանակ և՛ ՀՅԴ–ի, և՛ «Ժառանգության», և՛ մեր կարծիքներն այս հարցում միշտ համընկել է։ Մենք միշտ կողմ ենք եղել համամասնական ընտրակարգին և հիմա էլ կողմ ենք,–ասել է նա։–Մեր ծրագրում ոչ միայն գրված է 100% համամասնականի մասին, այլ նաև մենք առաջարկում ենք ֆիննական տարբերակը՝ ընտրողն ինքը պետք է համամասնական ցուցակը կազմի։ Մենք համամասնական անգամ ավելի խստացված տարբերակին ենք համաձայն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը