Լրահոս

27.12.2011 17:59


Դավիթ Հակոբյանը ՀՅԴ–ի ու «Ժառանգության» համատեղ կոչը չի ողջունում

Դավիթ Հակոբյանը ՀՅԴ–ի ու «Ժառանգության» համատեղ կոչը չի ողջունում

Դավիթ Հակոբյանը «7օր»–ի հետ զրույցում հայտարարել է, թե ինքը չի ողջունում ՀՅԴ–ի ու «Ժառանգության» համատեղ կոչը։

–Համընդհանուր ընտրական իրավունքը ամբողջությամբ վերածել համամասնականի, դա մարդու սահմանադրական` ընտրելու և ընտրվելու իրավունքի ոտնահարում է։ Գոնե 41–ը պետք է մեծամասնականով ընտրվի, Որպեսզի ժողովուրդը իմանա, թե ում է ընտրում։ Համամասնականի դեպքում ժողովուրդը տեղյակ չի, թե ինչ քաղաքական թափթուկներ են ընդգրկվում ցուցակների մեջ։ Ուստի այդ կարգախոսները ոչ միայն ժամանակավրեպ են, ուշացած, այլև ընդհանրապես բուն բովանդակության առումով սնանկ են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը