Քաղաքական

06.10.2025 14:51


Փարաքար համայնքի ղեկավարի uպանnւթյան մեջ մեղադրվողն ասել է` կրшկել սովորել է գերեզմшնատան տարածքում (տեսանյութ)

Փարաքար համայնքի ղեկավարի uպանnւթյան մեջ մեղադրվողն ասել է` կրшկել սովորել է գերեզմшնատան տարածքում (տեսանյութ)

Քիչ առաջ գրել էի, որ սեպտեմբերի 23-ի սպանություններով պայմանավորված Մերձավանի գերեզմանատանը գաղտնի քննչական գործողություններ են իրականացվել: Իրավապահները այստեղ էին բերել Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանությունները խոստովանած Գևորգ Հարությունյանին:

Իմ տեղեկություններով՝ Գևորգը ցուցմունք է տվել առ այն, որ գերեզմանատան տարածքում է կրակել սովորել:
ՔԿ-ից հասատեցին տեղեկությունը:

«Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ:

Կատարվել է մեղադրյալի կողմից մատնանշված տեղանքի զննություն, որտեղ վերջինս համաձայն իր ցուցմունքի սովորել է կրակել»,-ասաց կառույցի խոսնակ Կիմա Ավդալյանը:

Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը