Կարծիք

05.10.2025 12:46


Ամերիկյան ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանեցին Պուտինի պատասխանները Թրամփին

Ամերիկյան ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանեցին Պուտինի պատասխանները Թրամփին

Պուտինի հայտարարությունները «Վալդայի» ակումբի կողմից կազմակերպված համաժողովում լայն արձագանք են ստացել ամերիկյան մամուլում:

Մասնավորապես, The Washington Post-ը նշում է, որ Պուտինը զգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ Ուկրաինային հեռահար հրթիռների մատակարարումը լուրջ վնաս կհասցնի Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններին։

Թերթը նշում է, որ Պուտինը, ակնարկելով ֆրանսիական իշխանությունների քայլերը, հայտարարել է, ռուսական նավթ տեղափոխող տանկերները (հեղուկատարները) գրավելու փորձերի անթույլատրելիության վերաբերյալ:

Թեև Մոսկվան պաշտոնապես չի հաստատել, որ ֆրանսիական իշխանությունների կողմից բռնագրաված տանկերը ռուսական է, այնուամենայիվ, փորձագետները նշում են, որ այն պատկանում է, այսպես կոչված ռուսական ոչ պաշտոնական տանկերներին, որոնք առևտուր են իրականացնում ոչ ռուսական դրոշի տակ:

Պուտինի հատուկ արձագանքն, այս առիթվ, զգուշացում էր Մակրոնի հասցեին, նշում է ամերիկյան պարբերականը:

Պուտինը նաև արձագանքել է Թրամփի վերջին հարձակմանը՝ Ռուսաստանին «թղթե վագր» անվանելու հետ կապված, հաղորդում է Fox News-ը.

«Բայց եթե մենք պատերազմի մեջ ենք ՆԱՏՕ-ի ամբողջ բլոկի հետ և առաջ ենք շարժվում, վստահ ենք զգում, և դա թղթե վագր է, ապա ի՞նչ է ՆԱՏՕ-ն», - հռետորական հարց է տվել Ռուսաստանի առաջնորդը, նշում է պարբերականը։

Պուտինը շեշտեց, որ Ռուսաստանը չի մտադրվում ներխուժել ՆԱՏՕ-ի երկրներ և քննադատեց եվրոպական կառավարություններին՝ հորինված «ռուսական սպառնալիքի» շուրջ հիստերիա հրահրելու համար, գրում է The New York Times-ը։

Գիտե՞ք, թե վերջին տարիներին որքան ջանք են գործադրել մեր հակառակորդները՝ Ռուսաստանին գլոբալ համակարգից դուրս մղելու, մեզ քաղաքական, մշակութային և տեղեկատվական մեկուսացման և տնտեսական ինքնամեկուսացման մեջ մղելու համար։ Մեր դեմ կիրառված պատժիչ միջոցառումների քանակի և ծավալի առումով, որոնք նրանք ամոթալիորեն անվանում են «պատժամիջոցներ», Ռուսաստանը համաշխարհային պատմության մեջ բացարձակ ռեկորդակիր է, Պուտինի այս խոսքերը բերելով, ամերիկյան The New York Post պարբերականը ընդծում է, որ դրանով Ռուսաստանի նախագահը մեկ անգամ ևս զգուշացնում է, որ Ռուսաստանին հաղթել չի հաջողվելու, սակայն կարող է նոր մեծ պատերազմի պատճառ դառնալ:

Իսկ մեկ այլ ամերիկյան պարբերական՝ Newsweek-ը, հատուկ ուշադրություն էր դարձրել այն հանգամանքին, թե ինչ հարգանքով էր արտահայտվել Պուտինը ԱՄՆ-ում սպանված Չարլի Քըրքի մասին:

Պուտնիը այդ սպանությունը բնութագրել էր, որպես զզվելի վայրագություն, նշելով նաև, որ ըստ նրա՝ «...Քըրքը հերոս էր, ով իր կյանքը զոհաբերեց այն համոզմունքների համար, որոնք կիսում է Ռուսաստանը...», ցավակցություն հայտնելով նաև նրա ընտանիքին։

Դեռ ավելին, Պուտինը Քըրքին համեմատեց ԿՀՎ բարձրաստիճան սպա Մայքլ Գլոսի որդու հետ, որը միացել էր ռուսական բանակին և մահացել անցյալ տարի, Ուկրաինայում։

Ամերիկյան պարբերականները մեկնաբանելով Պուտինի այս խնդիրը, զարմացել էին, թե որքանով են Ամերիկայի պառակտումները ձևավորում նրա գլոբալ կերպարը աշխարհում։

Ամփոփելով այս ամենը՝ կարող ենք նշել, որ Թրամփի վարչակազմը Պուտինի հետ հարաբերություններում հայտնվել է բարդ իրավիճակում: Քանզի ռուս-ուկրաինական պատերազմի շարունակությունը կարող է լրջորեն խանգարել Թրամփին՝ իր երկրի «խորքային պետության» դեմ պայքարում:

Իսկ դա իր հերթին շահավետ է նաև եվրոպական ներկայիս իշխող վերնախավերին, որոնք վախեցած են այն պահպանողական քաղաքական ալիքով, որն օր օրի մեծանում է Եվրոպայում՝ ոգևորված լինելով Թրամփի հաղթանակով ԱՄՆ-ում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը