Երբ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր ազատազրկման մեջ, Աննան՝ իր ամուսնու օգտին միջնորդությամբ, դիմել էր հենց Աջապահյանին
Միքայել Սրբազան Աջապահյանը բոլոր իշխանությունների ժամանակ էլ հանդես է եկել քննադատությամբ։ Երբեք չեմ հիշում, որ նա երբևէ իշխանամետ եղած լինի։ Հիշեցնեմ նաև, որ տարիներ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր ազատազրկման մեջ, Աննան՝ իր ամուսնու օգտին միջնորդությամբ, դիմել էր հենց Աջապահյանին։
Փոխարենն այսօր նույն Նիկոլ Փաշինյանը ազատազրկեց Սրբազանին՝ պարզապես, որ Սրբազանը համարձակվել է խոսել իշխանության դեմ։
Եթե առաջնորդվենք հենց Նիկոլ Փաշինյանի այսօրվա տրամաբանությամբ, ապա ժամանակին նույն մոտեցմամբ նա պետք է գնդակահարված լիներ կամ ցմահ դատապարտված։ Ինչևէ...
Այսօր մենք հասել ենք բարոյականության, այլակարծության ճնշման, անիրավության, սրբապղծության և իրավական «բեսպրեդելի» գագաթնակետին։ Նախորդ իշխանություններն էլ անթերի չեն եղել , բայց մի բան անժխտելի է՝ նրանք երբեք քար չեն շպրտել հոգևորականի վրա, առավել ևս չեն նետել նրան բանտ։
Երբ իշխանությունը սկսում է հետապնդել Եկեղեցու սպասավորին, դա այլևս պարզապես քաղաքական պայքար չէ։ Դա հոգևոր, բարոյական և ազգային արժեքների դեմ ուղղված հարձակում է։
Խոսքը լռեցնելու ցանկությունը վկայում է ոչ թե ուժի, այլ խոցելիության մասին՝ ոչ միայն քաղաքական, այլ առաջին հերթին բարոյական առումով։ Իսկ երբ հասարակությունն այս ամենի հանդեպ մնում է լուռ, նա ինքնաբերաբար դառնում է անարդարության համակարգի մաս։
Մի քանի անգամ փորձեցի կազմել 2018 թվականից մինչ օրս քաղաքական բանտարկյալների ցանկ՝ առանց խտրականության և կողմնակալության։ Ցավոք, դա չհաջողվեց։ Թվերը չափազանց մեծ էին, դեպքերը՝ չափազանց բազմազան։
Լավ կլինի, եթե համատեղ ուժերով կազմենք նման ցուցակ՝ հստակ իմանալու համար, թե քանի քաղաքացի է այսօր ազատազրկված բացառապես իր համոզմունքների կամ քաղաքական դիրքորոշման համար։ Սա ոչ միայն տեղեկատվական, այլ առաջին հերթին բարոյական պատասխանատվության խնդիր է։
Քաղբանտարկյալների թվում կան մարդիկ, որոնց անունները հանրությանը նույնիսկ հայտնի չեն։ Նրանց մասին չի խոսվում, նրանց ձայնը չի լսվում, և շատ հաճախ նրանք մնում են մենակ՝ լքված ու անտեսված։
Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը, հանձնում է Հայաստանը, իսկ մե՞նք` մենք էլ ոնց որ իրար չենք պահում` հանձնում ենք , հետեւաբար միասնական չենք կարողանում պաշտպանել մեր պետությունն ու պետականությունը եւ հենց այստեղ էլ պարտվում ենք։
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից