Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը միանում է ՀՅԴ–ի ու «Ժառանգության» համատեղ կոչին
«7օր»–ը կապ է հաստատել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանի հետ, ով իր վերաբերմունքն ու դիրքորոշումն է արտահայտել ընտրական համակարգի փոփոխության վերաբերյալ ՀՅԴ–ի ու «Ժառանգության» այսօրվա համատեղ կոչի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ՀՅԴ–ն ու «Ժառանգություն»–ը այսօր առաջարկել են Ընտրական օրենսգրքում համատեղ իրականացնել մեկ որոշակի փոփոխություն, այն է` վերացնել մեծամասնական ընտրակարգը`անցում կատարելով հարյուրտոկոսանոց համամասնականի։
–Սա նոր բան չէ վերջիվերջո, մեր կուսակցությունը դրա կողմնակիցն է արդեն 20 տարի։ Մենք գտնում ենք, որ սա ուղղակի անհրաժեշտություն է՝ Հայաստանի քաղաքական համակարգը որոշ չափով կարգավորելու համար։
Հարցին՝ միանո՞ւմ է արդյոք ՀԴԿ–ն ՀՅԴ–ի ու «Ժառանգության» կոչին, Արամ Սարգսյանը պատասխանել է.
–Իհա՛րկե, միանշանակ։ Նորից եմ կրկնում, դա մեր սկզբունքային դիրքորոշումն է, ծրագրային հստակ սկզբունքն է։
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը միանում է ՀՅԴ–ի ու «Ժառանգության» համատեղ կոչին
7or.am