Հարցազրույց

04.10.2025 08:57


Իրենց ստերի ձեռքը կրակն են ընկել․ եթե խաղաղություն է, ինչո՞ւ են լացում, թե Ալիևը չի ստորագրում (տեսանյութ)

Իրենց ստերի ձեռքը կրակն են ընկել․ եթե խաղաղություն է, ինչո՞ւ են լացում, թե Ալիևը չի ստորագրում (տեսանյութ)

Միրզոյանը Վարշավայում ո՞ւմ առաջ է լացում, թե Ալիևը չի ստորագրում պայմանագիրը, իրենց ստերի ձեռքը կրակն են ընկել, ասում էին՝ խաղաղությունը եկել է, հիմա ասում են՝ չի ստորագրում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանը։

«Այս մարդիկ խաղում են ազգի ճակատագրի հետ, դատարանի առաջ պետք է կանգնեն և հիմնավորեն, թե ինչո՞ւ են նման որոշումներ կայացրել, համատարած անպատասխանատվություն է»,–ընդգծեց Դանիելյանը։

Քաղաքագետի խոսքով, խաղաղություն ստորագրում են, երբ լինում է պատերազմ, այն, ինչ կնքվում է Ադրբեջանի հետ, հարաբերությունների հաստատման պայմանագիր է, խաղաղություն ասվում է ներքին շուկայի համար, ինչը շատ վտանգավոր է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը