Լրահոս

27.12.2011 16:27


Ըստ հարցումների՝ ապագա ԱԺ–ում մենք կտեսնենք ԲՀԿ–ին, ՀԱԿ–ին, ՀՅԴ–ին, ՀՀԿ–ին ու «Ժառանգությանը»

Ըստ հարցումների՝ ապագա ԱԺ–ում մենք կտեսնենք ԲՀԿ–ին, ՀԱԿ–ին, ՀՅԴ–ին, ՀՀԿ–ին ու «Ժառանգությանը»

«500 Ձայն» հասարակական հետազոտությունների խումբը հրապարակել է այս տարվա իր վերջին ուսումնասիրության արդյունքները: Հարցումն անց է կացվել մայրաքաղաքում և հինգ խոշոր մարզերում: Ուսումնասիրությունը ներառել է սոցիալական, քաղաքական և հանրային կյանքին վերաբերող մի շարք հարցեր:

Ինչպե՞ս եք գնահատում Ձեր սոցիալական վիճակն անցյալ տարվա նախատոնական օրերի համեմատ.

1. Ավելի վատ - 39%

2. Կտրուկ վատ - 19%

3. Նույնը - 38%

4. Ավելի լավ -4%

Հնարավորության դեպքում հայ ժողովրդի ամենահայտնի մարդկանցից ո՞ւմ կցանկանայիք տեսնել Ձեր տանը` միասին նշելու ամանորը (ներկայացավել է 30 հոգուց կազմված ցանկ): Ներկայացնում ենք առաջին յոթնյակը.

  1. Գագիկ Ծառուկյան - 62%
  2. Շառլ Ազնավուր - 11%
  3. Րաֆֆի Հովհաննիսյան - 6%
  4. Հենրիխ Մխիթարյան -5%
  5. Կարեն Կարապետյան (նախկին քաղաքապետ) – 5%
  6. Լևոն Արոնյան – 4%
  7. Վիկ Դարչինյան – 4%

Ինչպիսի՞ փոփոխություններ եք ակնկալում գալիք տարվանից.

  1. Կտրուկ փոփոխություններ – 38%
  2. Տեսանելի փոփոխություններ -32%
  3. Ոչ մի փոփոխություն -20%
  4. Այլ պատասխաններ -10%

Պատրաստվու՞մ եք, արդյոք, մասնակցել գալիք տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին.

  1. Միանշանակ`այո – 52%
  2. Ավելի հավանական է կմասնակցեմ - 27%
  3. Չեմ որոշել - 18%
  4. Այլ պատասխաններ - 3%

Եթե ընտրությունները կայանային նոր տարվա առաջին կիրակի օրը` ու՞մ կտայիք Ձեր ձայնը.

  1. ԲՀԿ – 38%
  2. ՀԱԿ - 20%
  3. ՀՅԴ - 13%
  4. ՀՀԿ - 12%
  5. «Ժառանգություն» – 8%
  6. Այլ պատասխաններ- 9%

Այս խորագրի վերջին նյութերը