Ղազախստանում տղամարդը կերել է հարևանի շանը, որովհետև հաչոցը «զզվցրել» էր, ու...
Ղազախստանի Պետրոպավլովսկ գյուղական վայրում շնակերության դեպք է եղել։ 42-ամյա տղամարդը գողացել է հարևանի շանը ու ֆարշ սարքելով՝ կերել։ Այս մասին տեղեկանում ենք «Նովոստի Ղազախստան» գործակալությունից։
Պետրոպավլովսկ գյուղի ոստիկանություն է դիմել շան տերը, ով ասել է, թե իր երեքամյա շունը կորել է. նա գտել է միայն շան արյունոտված վզկապը։ «Մալիշը (շան անունը այդպես էր) կորել է գիշերը»,–պնդել է շան տերը։
Ոստիկանությանը հաջողվել է արագ գտնել շնակերին, ով խոստովանել է իր մեղքը։ Հարցին՝ ինչու է նա գնացել այդ քայլին, շան մսի սիրահարը պատասխանել է, թե ինքը միշտ ցանկացել է ճաշակել շան միս, բացի այդ՝ շունն իր հաչոցով նրան ուղղակի «զզվցրել» էր։
Հետաքրքրականն այն է, որ Պետրոպավլովսկում սա շնակերության առաջին դեպքը չէ։ Մի քանի ամիս առաջ մի խումբ երիտասարդներ նույն կերպ էին վարվել գյուղի մեկ այլ շան հետ։