Քաղաքական

02.10.2025 08:22


Փաշինյանի վրա գործադրվող արտաքին ճնշումներն արագացնելու են «Զանգեզուրի միջանցքի» հանձնումը (տեսանյութ)

Փաշինյանի վրա գործադրվող արտաքին ճնշումներն արագացնելու են «Զանգեզուրի միջանցքի» հանձնումը (տեսանյութ)

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը հարցազրույց է տվել ադրբեջանական haqqin.az-ին և հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած այցից հետո կտրուկ փոխել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ իր հռետորաբանությունը և այժմ փորձում է Ադրբեջանին դարձնել իր սաբոտաժի մեղավորը։ Զուլֆուղարովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փաստացի արգելել է Փաշինյանին կատարել Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները։

Այս մասին Oragir.news-ը զրուցեց քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի հետ, ով նշեց, որ սա ուղղակի հոգեբանական ճնշում է Փաշինյանի նկատմամբ։

«Ես կարծում եմ, որ սա հոգեբանական ճնշում է Փաշինյանի վրա, որպեսզի, ըստ էության, արագացնեն «Թրամփի ուղի» կոչվող ծրագիրը։ Սա է խնդիրը։ Այսինքն՝ ադրբեջանցիները շտապում են այս հարցի շուրջ։ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում, երբ նա քննադատեց Ալիևին հակահայկական խոսքի համար, նրանց նյարդայնացրել է, որովհետև բոլորն էլ գիտեն, որ Փաշինյանը համաձայնել է «Զանգեզուրի միջանցքի» տրամադրման հետ։ Այն պարզապես գեղեցիկ փաթեթավորվել է «Թրամփի ուղի» ձևակերպմամբ, որպեսզի հայ հասարակության մի հատվածը անհանգստությունից չվատանա, բայց բոլորը հասկանում են, որ սա փաստացի հանձնում է։ Հաշվի առնելով այն, որ Փաշինյանի նկատմամբ կա ճնշում երկրի ներսում, բնականաբար կա ճնշում նաև դրսում։ Ռուսաստանին և Իրանին դա շահավետ չէ, ուստի ադրբեջանցիները փորձում են ստուգել Փաշինյանին՝ տեսնելու, թե նա ինչ արձագանք կտա, դրա համար հանդես են գալիս այսպիսի հայտարարություններով»,- նշեց քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը