Արտակ Սիմոնյան. «Գործազրկության մակարդակը տարեսկզբի նկատմամբ նվազել է 1%–ով»
«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը ամփոփելով 2011թ.՝ նշել է, որ ձեռքբերումներ են գրանցվել՝ մասնավորապես առանձնացնելով աշխատաշուկայում երիտասարդության և հաշմանդամների համար նոր ծրագրերի ներմուծումը։ Նրա խոսքերով՝ անցնող տարվա ընթացքում հաջողվել է լիովին հասնել պետբյուջեով նախատեսված արդյունքներին։
–2011թ. դեկտեմբերի 1–ի դրությամբ գրանցված գործազրկության մակարդակը տարեսկզբի նկատմամբ նվազել է 1%–ով և այժմ կազմում է 6%,–հայտարարել է նա՝ հավելելով, որ հաշվառված աշխատանք փնտրողների թվաքանակը 82 798 է, որից 69 519–ը ստացել է գործազուրկի կարգավիճակ, իսկ զբաղվածության պետական ծրագրում, նախատեսված 24 040–ի փոխարեն, ընդգրկվել է աշխատանք փնտրող 21 846 անձ, որը կազմում է աշխատանք փնտրողների 26%–ը։
Ըստ պաշտոնական տվյալների՝ 2011թ. դեկտեմբերի 1–ի դրությամբ աշխատանքի է տեղավորվել 10 125 աշխատանք փնտրող, նախատեսված է եղել 9580–ը։
Մեկ այլ տվյալի համաձայն՝ տարեսկզբից գործազրկության նպաստի ստացման իրավունք է ձեռք բերել շուրջ 21 358 գործազուրկ։
Արտակ Սիմոնյանի խոսքերով՝ գործազուրկների շրջանում բարձր է հատկապես կանանց թիվը՝ կազմելով ավելի քան 70%:
Ըստ բանախոսի՝ Հայաստանում պահանջված մասնագիտություններ են համարվում հաշվապահները, սպասարկման ոլորտի աշխատողները, բանվորական աշխատուժը, ինժեներները։

7or.am