Լրահոս

27.12.2011 15:12


«Բարսելոնա»–ի չիլիացի հարձակվողը հայրենի քաղաքի երեխաների համար 500 բեռնատար մեքենա նվերներ է բերել

«Բարսելոնա»–ի չիլիացի հարձակվողը հայրենի քաղաքի երեխաների համար 500 բեռնատար մեքենա նվերներ է բերել

Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը անակնկալ է մատուցել իր հայրենի քաղաքի՝ չիլիական Տոկոպիլյայի երեխաներին. նա 500 բեռնատար մեքենաներով քաղաք է բերել ամանորյա նվերներ՝ քաղցրավենիք, փափուկ խաղալիքներ, ֆուտբոլիստի ստորագրությամբ ֆուտբոլային գնդակներ և այլն։Այս մասին հաղորդում է «TCH» հեռուստաալիքը։

Սանչեսն ամեն տարի նման անականկալներ անում է։

Նշենք, որ «Բարսելոնա»–ն Ալեքսիս Սանչեսին իտալական «Ուդինեզե»–ից ձեռք բերեց 26 մլն եվրոյով։ Պաշտոնապես այս մասին հայտարարվեց հուլիսի 21-ին։

Այս խորագրի վերջին նյութերը