Արամ Հարությունյան. «Ռոբերտ Քոչարյանը երբեք էլ քաղաքականությունից չի գնացել»
–Ռոբերտ Քոչարյանը երբեք էլ քաղաքականությունից չի գնացել,–այսօրվա ասուլիսում հայտարարել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։
Նա համոզված է, որ ժողովրդի մի բավական մեծ մաս Քոչարյանի վերադառնալու ակնկալիք ունի, քանի որ նրա իշխանության տասը տարում մարդիկ շատ ավելի լավ վիճակում են ապրել, իսկ ներկայիս իշխանությունը չի ուզում խոստովանել դա. «Ե՛վ ժողովուրդն էր որոշ չափով գոհ, և՛ օլիգարխները, իսկ հիմա ո՛չ ժողովուրդն է գոհ, ո՛չ էլ օլիգարխները»։
Բանախոսն այնուհետև նկատել է.
–Այժմ Քոչարյանի անունը վախենում են տալ նրանք, ովքեր 100 մետրից նրա թեթև բարևին արժանանալու համար պատրաստ էին ամեն ինչի։ Քոչարյանը պահել է պետականությունը թե՛ հոկտեմբերի 27–ի, թե՛ մարտի 1–ի ժամանակ։
Նրա կարծիքով՝ Քոչարյանը պետք է մտնի քաղաքականություն, որպեսզի արդար պայքար սպասվի։

7or.am