Լրահոս

27.12.2011 14:33


Սիրիայի Հոմս քաղաքից իշխանությունները առնվազն 11 զրահամեքենա են դուրս բերել

Սիրիայի Հոմս քաղաքից իշխանությունները առնվազն 11 զրահամեքենա են դուրս բերել

Սիրիայի իշխանական զորքերը իրադարձությունների կիզակետում գտնվող Հոմս քաղաքի Բաբ–Ամրո շրջանից  դուրս են բերել առնվազն 11 զրահամեքենա։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»–ը։

Ականատեսներից մեկը, սակայն, գործակալությանը ասել է.

«Շատ տանկեր  շարունակում են մնալ քաղաքում, նրանք պահում են դրանք կառավարական շենքերում»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սիրիա են ժամանել Արաբական պետությունների լիգայի դիտորդները, որոնք միանգամից ուղևորվել են Հոմս։

Հիշեցնենք, որ Հոմս քաղաքում մի քանի օր է, ինչ կոշտ բախումներ են տեղի ունենում իշխանական զորքերի ու ապստամբների միջև։

Այս խորագրի վերջին նյութերը