Լրահոս

27.12.2011 13:58


Գագիկ Մինասյանի՝ տնտեսական տարվա ամփոփումը

Գագիկ Մինասյանի՝ տնտեսական տարվա ամփոփումը

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ–ական Գագիկ Մինասյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսին ամփոփել է տնտեսական տարին։

Համեմատելով 2011-ի և 2012-ի բյուջեները՝ Մինասյանն ասել է.

–Կան քաղաքական գործիչներ, որոնք ասում են, որ 2011թ.  բյուջեն վերականգնման բյուջե է, իսկ 2012-ինը կդառնա կայուն զարգացման բյուջե։ Համաձայնվելով այդ տեսակետին՝ ասեմ, որ յուրաքանչյուրը բարդ ու ավելի շատ մանրամասներ ունեցող, շատ գնահատականներ պահանջող բյուջե է։

Հարցին՝ կկարողանա՞ արդյոք մեր տնտեսությունը դիմակայել ճգնաժամի հնարավոր երկրորդ ալիքին, Մինասյանը պատասխանել է, որ ճգնաժամին դիմակայելու ու դրա բացասական հետևանքները կրճատելու հնարավորությունը մեծապես կախված է տնտեսության դիվերսիֆիկացման աստիճանից։ Ըստ Մինասյանի՝ կառավարությունը անցնող տարում լուրջ աշխատանք է տարել այդ առումով։

Պատասխանելով հարցին, թե ո՞րն է անցնող տարվա ամենակարևոր տնտեսական ձեռքբերումը, Մինասյանն առաջին հերթին նշել է բյուջեի հիմնական ցուցանիշների կատարումը։ Միաժամանակ բանախոսն ընդգծել է, որ միանշանակ խոսել ամենամեծ հաջողության ու կորստի մասին շատ դժվար է.

–Դա նույնն է, ինչ ասել հայրիկիդ ե՞ս շատ սիրում, թե՞ մայրիկիդ...կյանքը խճանկար է։

Ինչ վերաբերում է կորուստներին, ապա Մինասյանն առաջին հերթին նշել է շինարարության ծավալների կրճատման մասին.

–Ցավոք, մեզ դեռ չի հաջողվել կանխել շինարարության ոլորտի անկումը։

Հարցին՝ սպասվո՞ւմ է արդյոք գնաճ 2012–ին, Մինասյանը պատասխանել է.

–Իհարկե սպասվում է։ Նույնիսկ կանխատեսված է՝ 4՝ գումարած–հանած 0,5 տոկոս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը