Քաղաքական

29.09.2025 15:30


Միքայել Սրբազանի դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 3-ին (տեսանյութ)

Միքայել Սրբազանի դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 3-ին (տեսանյութ)

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում Միքայել Սրբազանի գործի վերաբերյալ լրացուցիչ դատական լսումն է։

Հիշեցնենք, որ Առաջին ատյանի դատարանը (դատավոր Արմինե Մելիքսեթյան) կայացրել է վերդիկտ՝ Միքայել Սրբազանին մեղավոր ճանաչելու վերաբերյալ:

Լրացուցիչ դատալսումներով դատարանը կողմերի հետ պետք է քննարկի մի շարք հարցեր, այդ թվում՝ ծանրացնող և մեղմացնող հանգամանքների, պատժի տեսակի և չափի վերաբերյալ հարցերը:

Նշված հարցերը քննարկելուց հետո դատարանը հեռանալու է դատավճիռ կայացնելու:

***

Սեպտեմբերի 24-ին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղավոր ճանաչելուց հետո դատարանն այսօր՝ սեպտեմբերի 29-ին, իրականացնում է լրացուցիչ լսումներ պատժաչափը որոշելու համար։

Պաշտպանական կողմը երրորդ բացարկը ներկայացրեց դատավոր Արմինե Մելիքսեթյանինայն մերժվեց:

Գործով դատախազը միջնորդեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկել Միքայել սրբազանին։

***

Միքայել Սրբազանի գործով լրացուցիչ դատական նիստն ավարտվեց: Դատարանը հեռացել է վերջնական ակտ կայացնելու. այն կհրապարակվի հոկտեմբերի 3-ին:

Այս խորագրի վերջին նյութերը