ՀՀ էկոնոմիկայի նախարար ՏիգրանԴավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսական տարին հաջողված է անվանել:
–Այս տարի տնտեսության բոլոր ոլորտներում լավ արդյունքներ ենք գրանցել։ Բացառությամբ շինարարության ոլորտի, մյուս ոլորտներում գրանցվել է ծավալների աճ։ Արդյունաբերության ոլորտում բավականին դինամիկ աճ է գրանցվել,-ասել է նա,–2011թ. կարելի է բնորոշել որպես տնտեսության կայունացման տարի: Հունվար-նոյեմբերին տնտեսության ակտիվության ցուցանիշը կազմեց 105,5%: ՀՆԱ տարեկան ցուցանիշի մեր նախնական ակնկալիքները կարդարացվեն:
Նախարարը նաև նշել է, որ առաջիկա տարիներին ժամային գոտու հետ կապված խնդիրը կլուծվի:
–Մենք գտնվում ենք ոչ ճիշտ աշխարհագրական ժամային գոտում, որը չի համապատասխանում մեր աշխարհագրական դիրքին։ Առաջին փուլով նախատեսվում է ամառ-ձմեռ ժամային գոտիների վերացում։ Մյուս փուլով մեկ ժամային գոտու տեղաշարժի իրականացում, որպեսզի մենք գտնվենք մեր աշխարհագրական դիրքին համապատասխան ժամային գոտում՝ ավելի մոտ լինելով Մոսկվայի և Եվրոպայի ժամանակին,-ասել է Տիգրան Դավթյանը։
Էկոնոմիկայի նախարարն ամփոփել է տարին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսական տարին հաջողված է անվանել:

7or.am