Չորրորդ Հանրապետությունը լինելու է թուրքական և առանց Արցախի
Նիկոլ Փաշինյանը, Չորրորդ հանրապետություն հռչակելով, չի ուզում վերացնել անարդարությունը, քաղաքական անբարոյականությունը, տգիտությունը, որը եղել է Երրորդ հանրապետությունում։ Նիկոլ ցանկության դեպքում էլ չի կարող դրանց դեմ պայքարել, քանի որ ինքն ու իր քաղաքական թիմը անբարոյականության, անարդարության ու տգիտության քաղաքական զավակներն են։ Երրորդ Հանրապետության առավելությունները՝ Արցախն ու Հայկական բանակը Փաշինյանը փոշիացրել է։
Փաշինյանի բերելիք Չորրորդ հանրապետությունը լինելու է նույնքան անարդար, քաղաքականապես անբարոյական և տգետ, որքան Երրորդ հանրապետությունն է, որը ծնեց Նիկոլ Փաշինյանին։ Տարբերությունն իհարկե այն է, որ Չորրորդը լինելու է թուրքական և առանց Արցախի։
Հիմա մեզ պետք է՝ մերժելով Նիկոլ Փաշինյանի թուրքական Չորրորդ հանրապետությունը, չփորձել վերադառնալ Նիկոլ Փաշինյանին ծնող հանրապետությանը (առանց Արցախ այն արդեն առավելություններ չունի), այլ վերափոխվել ու դառնալ իրապես հայկական, Աստվածային արդարության ու ճշմարտության վրա հենված և գիտությամբ առաջընթաց ունեցող Հայաստանի Հանրապետություն։
Սա միակ տարբերակն է, որը Նիկոլ Փաշինյանից հետո կբացառի նոր Փաշինյանի ծնունդ։ Մյուս դեպքում, եթե միայն հեռացնում ենք Փաշինյանին, առանց վերափոխվելու, ապա կարճ ժամանակ հետո նոր շառլատանի ձեռքում կհայտնվենք։
«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից