Քաղաքական

27.12.2011 13:07


Արամ Հարությունյան. «2011թ.–ն ԱՊՊԱ–ի և ապտակի տարի էր»

Արամ Հարությունյան. «2011թ.–ն ԱՊՊԱ–ի և ապտակի տարի էր»

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր ամփոփելով անցնող տարին՝ նշել է, որ ԱՊՊԱի և ապտակի, երջանիկ ապուշի տարի էր, երբ իշխանության պատասխանատուները էկրաններից հայտարարում են, թե ամեն ինչ լավ է։

Շատ վատ տարի էր թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական իմաստով,–նշել է նա՝ բերելով աղքատության տվյալները՝ 1մլն 100 հազար մարդ աղքատ է, իսկ 500 հազարը՝ ծայրահեղ աղքատ։

Ի՞նչ է նշանակում՝ իշխող կուսակցությունը խորհրդաժողով է կազմակերպում գործելու փոխարեն։ Դա նույնն է, ինչ վարորդը փոխանակ վարի մեքենան, քննարկում կազմակերպի, թե ինչ ձևով են վարում մեքենան,–նկատել է Ա. Հարությունյանը և հավելել,–եթե մենք հաշվում ենք գնաճն ու սղաճը, ապա ստացվում է՝ տնտեսության 4.5% անկում կա, այլ ոչ թե 4.5% աճ։

Բանախոսը նշել է, որ այսօր շատ են խոսում շախմատի մասին, սակայն մոռանում են, որ շախմատը միակ խաղն է, երբ բոլորը զոհաբերում են իրենց թագավորի համար. կարծես հիմա նման վիճակում ենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը