Քաղաքական

26.09.2025 16:47


ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. Իրավապահները խուզարկել են կասկածյալ Նարեկ Օհանյանի տունը․ նա ձերբակալվել է (տեսանյութ)

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. Իրավապահները խուզարկել են կասկածյալ Նարեկ Օհանյանի տունը․ նա ձերբակալվել է (տեսանյութ)

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. Իրավապահները խուզարկում են կասկածյալ Նարեկ Օհանյանի տունը, դեպքի վայրում է քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը:

Ավելի վաղ հայտնել էի, որ

Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող մերձավանցի Նարեկ Օհանյանին հարցաքննելուց հետո տեղափոխել են դատաբժշկական փորձաքննության:

Հարցաքննության ժամանակ Օհանյանը որևէ բան չի ասել, սակայն ի հայտ եկած նոր փաստերը իրավապահների համար 90 տոկոսով բացահայտում են սպանությունը:

Իմ աղբյուրները հայտնում են, որ Նարեկ Օհանյանի կիսակառույց տնից, տակառի մեջից հայտնաբերվել է հանցագործության իրեղեն ապացույց հանդիսացող ձեռնոցներ, և այլ իրեր:

Հիշեցնենք, որ Նարեկ Օհանյանը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է՝ այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը:

Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը